Բո´ց երկնային, ի՜նչ կարճ է կյանքդ

Բո´ց երկնային, ի՜նչ կարճ է կյանքդ,
Երկնքից ծնվում, քո սիրուն տրվում,
Ակնթարթում է հորդում վեհ հոգիդ ,
Ճայթում ես լույսով, պարպվում, սպառվում:
Որտե՞ղ փնտրեմ շլացնող լույսդ,
Իմ հոգին նույնպես խառնեմ ես նրան,
Ի՞նչ ես ցանկացել ժայթքելուց առաջ՝
Գիշերվա սևին սիրտդ նվիրած:
Իմ սիրտը նույնպես փնտրում է նրան,
Կայծակի նման փարվում ամպերին,
Ախ՜… քեզ ո՞նց գտնեմ, դու անցած կայծակ,
Լույս էր քո կյանքը, միայն ակնթարթ:
Գիշերը մութ է՝ սև քարի նման…
Այն սև աչքերին կարոտ եմ անչափ…

Թողնել մեկնաբանություն