Ցանկալի սուրը թող սիրտս խոցի,

Ցանկալի սուրը թող սիրտս խոցի,
Մենակ թե, Տե´ր իմ, չմնամ մոռացված.
Մեղավոր լինեմ, թող քարակոծվեմ,
Գերադասում եմ կորած լինելուց:

Թող «բերրի» լինեմ, մեղավոր՝ այսօր,
Վաղը, հուսով եմ, ինձ սուրբ կկոչեն,
Կգամ քո դիմաց, որ դատս վարես,
Վախեցի´ր, Տե´ր իմ, դերերս փոխվեն:

Այնտեղ` վերևում, դու ինձ կերտեցիր,
Գրեցիր ճակատիս դու՝ «ճակատագիր»,
Դարերի փորձով ես սովորեցի
Ջնջել ու գրել նորը անօրենք…

Թողնել մեկնաբանություն