Չարաճճի մանուկ եմ ես.

Չարաճճի մանուկ եմ ես.
Լացի ու ծիծաղի կողքին,
Թե որ աչքս փայլ է տեսնում,
Կանչում եմ. « Տե՜ր, սա´ եմ ուզում…»:

Խստապահանջ Տիրոջ սաստից
Չեմ վախենում մանկան նման,
Նորի՜ց, նորի՜ց փեշից քաշում,
Կանչում եմ. «Տե՜ր, ուզում եմ, տո´ւր..»:

Մանկան արցունք է աչքիս մեջ լցվում,
Մինչև վեհը ժպտում է ինձ,
Հետո սիրտս բացվում է ջինջ,
Ուրախությամբ շուրջս եմ նայում…

Տիրոջ կամքով նորից խաղում…
Ապրում, մինչև նոր օր կգա,
Այսպես կյանքս անց է կենում,
Ամեն օրս՝ նոր փայլ բերում …

Ինձ ոչի´նչ պետք չէ կյանքից.
Տե´րն է տալիս ինձ ամեն ինչ…

Թողնել մեկնաբանություն