Չարենցին

Կարսում ես ծնվել,

Կարսում մեծացել,

Իմ պապերի հետ
Գո՞ւցե խաղացել,
Գո՞ւցե մեծ տատիս
Քո հոգու խորքում
Սեր ես խոստացել…

Ով մե՜ծն վարպետ,
Արմատս նույնպես՝
Քո հողում ծլած,
Գո՞ւցե թե այսօր
Ինձ էլ է սնել…

Կոշիկի փողով
Դու գիրք ես գնել,
Կարսում գիրք գրել։

Դու չար ես եղել,
Հոգի ես հանել,
Չարի անվան տակ
Բարի ես ծնել,
Եվ եկեղեցու
Շուքին ապրելով՝
Վարդանի կամրջի
Վրայով վազել…

Սիրել ես դու գիրք,
Սիրել նաև կիրք,
Մի ողջ տիեզերք
Սեր ես սփռել,
Երկար ես փնտրել
Ձանձրույթի ծովում՝
Հակված լինելով նորը բերելու…

Մանկուց հասկացել՝
Թող ոտքից բոբիկ,
Միայն ոչ խելքից.
Խելքից բոբիկը
Հար չէ մարդուն…

Հերոս ես դարձել,
Ամենուր՝ վե′հ հայ,
Նույնիսկ քարերը
Քեզ ես ենթարկել,
Անցել ես կյանքից
Միայն մարմնով.
Աշխարհին՝ մնացել
Հավերժի փառքով…

Թողնել մեկնաբանություն