Չե՛մ դավաճանի ես երբեք սրտիս

Չե՛մ դավաճանի ես երբեք սրտիս,
Նա է հուշարար դարձել  ինձ կյանքում ,
Մտքից չի ելել քայլերը մանրիկ,
Միայն խորքից է թռիչքը նրա:

Օրենքից դուրս է սիրտս մի՛շտ գործում,
Իր իսկ կամակոր Տիրուհին ունի,
Ինձ դարձրել է նժույգ իր կամքին,
Քշում է, ինչպես սիրտն է կամենում:

Ուզում եմ այսօր հարցնել նրան՝
Իր սրտի սիրտը նու՞յնպես Տեր ունի,
Ու քանիսի՞ն եմ ծառայում այսպես,
Քանի օրերս կառչում են կյանքից:

Թողնել մեկնաբանություն