Չե՞ս պատասխանում…

Չե՞ս պատասխանում…
Բայց չէ՞ որ գիտենք վաղուց արդեն այն,
Հա՞րցն է դժվար, պատասխան միշտ կա՝
Կշեռքի նման՝ ճշտից վեր ու վար…
Անվերջին եթե գումարես հավերժ,
Անվերջ է էլի… Ի՞նչ տարբերություն,
Եթե նրանից դու հանես բազում,
Էլի կմնա մե՜ծ հիմարություն …
Անհունում խորն է տիեզերքն այնքան,
Որ մութ է նույնիսկ անթիվ աստղերով,
Մարդու հոգին էլ տիեզերքի նման
Անթիվ աստղերի լույսն է ցանկանում…

Թողնել մեկնաբանություն