Չհասկացանք այդպես էլ իրար

Չհասկացանք այդպես էլ իրար,
Թեև խոսում ենք նույն սիրո լեզվով,
Խոսքս քեզ համար անընդունելի է,
Քոնը ինձ համար օտար է ու բարդ:
Այնքան գեղեցիկ ու նուբ բառեր կան,
Որ կարող էինք մենք իրար ասել,
Բայց մենք ընտրում ենք չորն ու կոպիտը,
Ասա՛, դրանից ի՞նչ ենք մենք շահել:
Դու չընդունեցիր խոսքը իմ սրտի,
Որ այնքան մաքուր ու սիրով լի էր,
Ես չհասկացա մերժումը քո սին,
Թեկուզ և բերիր բյուրավոր պատճառ:
Ես սիրում եմ միշտ բազմակետ դնել,
Այդպես ես միտքս եմ ասում չլսված,
Դու հրամայեցիր դնել վերջակետ,
Այստեղ էլ իրար մենք չհասկացանք…
Շատ գեղեցիկ է մեր սիրո լեզուն,
Այն ստեղծվել է միայն քե՛զ համար,
Բայց մոռանում եմ, որ կա մի սահման,
Որին հասնելը բարդ է… քեզ նման…

Թողնել մեկնաբանություն