Չլսես ինձ այսօր, արև՛ իմ միակ

Չլսես ինձ այսօր, արև՛ իմ միակ,
Խռովքիս ծովին արցունքներ շաղիր,
Այսօր հեռացի՛ր, ալեկոծ ծով եմ :
Քո նավը՝ փխրուն, ես էլ՝ ահավոր,
Ափերս քանդել ու դուրս եմ եկել ,
Ժայռափոր հոգիս անխիղճ է ու նենգ :
Այսօր  հեռացիր  ինձանից  թաքուն,
Որ հետո տեսնեմ քեզ իմ ջրերում …
Իսկ երբ խաղաղվեմ իմ ավազանում,
Աստղերը նորից նայեն հայելուս,
Ինքս ծնկաչոք նորից կաղերսե՜մ,
Իմ մեջ նավարկիր քո նավը փխրուն…

Թողնել մեկնաբանություն