Չմոռանա՛ս դու քո կյանքում

Չմոռանա՛ս դու քո կյանքում
Մեղմ ժպտալը,
Նույնիսկ ծովին երբ լույս իջնի:
Լույսը ծովում վերածվում է
Ջերմ ժպիտի
Ու բարձրանում երկինքն ի վեր՝
Իր աղբյուրի ոտքերի մոտ:
Ջինջ աղբյուրը վեհ բարձունքում՝
Իր շողերով լուսավորված,
Սպասում է վերադարձին
Իր զավակի…
Չմոռանա՛նք մենք ժպտալը,
Ժպի՛տն է լոկ սիրո վկան՝
Տիրոջ կամքով,
Ու անսահման սեր կրողը…

Թողնել մեկնաբանություն