Ցնորքս այնպես ես ջերմ սիրեցի

Ցնորքս այնպես ես ջերմ սիրեցի,
Դարձավ իրական, լցվեց իմ կյանքում,
Նյութական ոչինչ շուրջս չմնաց,
Իմ աչքը, ունկը մնացին երկնքում …
Աստղերը անթիվ՝ թեկուզ իրական,
Անհաս են մեզնից, հեռու հավիտյան,
Բայց թե ծովացած սիրտը Պոետի
Ամենքի համար ուրույն տեղ ունի …
Բազմաթիվ մտքեր, բազմակի չափեր,
Թեկուզ տարրական մասի բաժանես,
Ամեն մի մասնիկ մի նոր բոց ունի,
Անթի՜վ սրտերին՝ աղբյուր հրդեհի…

Թողնել մեկնաբանություն