Դարձյալ մենակ եմ, տունս մութ է, ցուրտ

Դարձյալ մենակ եմ, տունս մութ է, ցուրտ,
Դեպի դուրս նույնիսկ լուսամուտ չկա,
Ո՛չ գիշեր ունեմ, ու ո՛չ էլ՝ ցերեկ,
Աստղ ,արև, լուսին խառնել եմ իրար:
Ինչպես խենթ քամին, բռնկվել գիտես,
Հետո մեղմանուշ հովիկ ես դառնում ,
Լաց ու ծիծաղը նախանձում են քեզ,
Կարծես թե դու ես աղբյուրը նրանց …
Սիրում եմ ես քեզ, դու՛ ես իմ շունչը,
Դու՛ ես իմ ապրած ու չապրած օրը,
Գալիք ու անցած իմ ամեն ժամը,
Իմ աչքերի լույսն ու իմ Աստվածը:

Թողնել մեկնաբանություն