Դաս դարձավ նույնիսկ պապին Հռոմի

Դաս դարձավ նույնիսկ պապին Հռոմի,
Որ սերն արգելել երբեք չի լինի,
Կլաուդիո´ս հողեղեն, ինչքան էլ հզոր
Քո իշխանությունը միշտ է անցավոր…
ՈՒ այն քահանան սիրով վարակված,
Որ տիեզերք հուր էր կրում սրտի մեջ,
Չհիշեց արքայի ուղերձը այնժամ.
-Եթե զինվոր ես, երբե´ք չսիրես…
Իր սիրո ծովը ամենին խառնեց,
Պսակադրեց ում չեր կարելի,
ՈՒ դատապարտվեց մահվան ատյանին,
Քահանան Վալենտին այն հին դարերի…
Մահվանից առաջ նա մեզ կտակեց.
-Արգելող ուժեր չկա սիրո դեմ,
Վերջում էլ գրեց հավերժի վկան,
Թե դու սիրում ես անմահ կմնաս…

Թողնել մեկնաբանություն