Դեռ չգտած` քեզ կորցրի

Դեռ չգտած` քեզ կորցրի,
Ասա՛, ինչու՞, ո՞րն է մեղքս,
Թե՞ ուշացած ջանքը զուր է,
Անցած պահից էլ հույս չկա…
Թե կրում ես հոգսը վեհի,
Թևավոր ես դառնում կյանքում,
Ներկայությամբ վերուստ մտքի
Անթիվ անգամ սիրով լցվում…
Անցած սերերն օդով, ջրով
Նորից քեզ են վերադառնում,
Դու՛ մայրացած վեհ արարում՝
Գարունքի պես՝ հողի ծոցում…
Պտտվում է այսպես օրը՝
Իր շուրջպարի հևքով լեցուն,
Մեկն անցնում է, գալիս նորը,
Մենք՝ լոկ թանաք՝ հզոր գրչում…

Թողնել մեկնաբանություն