Դու համարում ես, որ ես ուրիշ եմ

Դու համարում ես, որ ես ուրիշ եմ,
Օտար է հոգիս ու քեզ՝ անծանոթ,
Ես համարում եմ, որ դու հենց այն ես,
Ում փնտրում եմ ես դեռ շա՜տ-շատ վաղուց:
Դու համարում ես, որ ես շատ ծեր եմ,
Անցել է տարիքս՝ սեր- սեր խաղալու ,
Ես ախր նոր- նոր քեզ հանդիպել եմ
Եվ երազում եմ՝ քեզ գեթ գրկելու :
Դու ինձ ասում ես. – Սահմանդ չանցնես:
Գծել ես այն սև, հաստ – հաստ գծերով,
Ես էլ ասում եմ.- Չասացի՞ր՝ ծեր ես,
Աչքս չի տեսնում, կանցնեմ սահմանով:

Թողնել մեկնաբանություն