Դու ինձ ասա՝ իմանամ

Դու ինձ ասա՝ իմանամ,
Ե՞րբ ես դու ինձ տրվելու…
Ախ, ափսոս է օրը այս,
Որ անցնում է ապարդյուն:
Ո՞ւմ ձեռքին է կծիկն այս,
Ասացեք, թող հապաղի՜,
Աստվածուհին իմ հպարտ
Պետք է մի քիչ մտածի…
Մինչ նա, նստած իր գահին,
Մտածում է՝ հա՞ թե՞ չէ,
Իմ օրերն են պակասում՝
Օրացույցի թերթի պես…

  1. Tamara says:

    Առաջին հայացքից մի փոքր անսովոր , բայց հետաքրքիր է իր պարզ անկեղծության մեջ․․․

Թողնել մեկնաբանություն