Դու ինձ ասացիր. – Չեմ սիրում ես քեզ…

Դու ինձ ասացիր. – Չեմ սիրում ես քեզ…
Իսկ աչքերդ խենթ այլ բան էին ասում:
Ես քեզ հարցրի. -Ապա ինձ ասա,
Մի՞թե կարող եմ ապրել առանց քեզ:
Դու ինձ ասացիր, որ սա նզովք է,
(Զգացի՝ աչքերդ դարձել են ըմբոստ):
-Միայն իմը չէ Պոետիդ սերը,
Բյուրավոր տիկնանց ես դու այն նվիրում:
Այսպես նզովքին արժանի դարձա,
Նրա ողջ հուրը ինձ վրա լցվեց,
Աչքերով այրեց ողջ էությունս,
Զարմանք չարքերին՝ ի՛մ սերը մնաց …

Թողնել մեկնաբանություն