Ձախողված օրս ապրեց, լիացա՜վ

Ձախողված օրս ապրեց, լիացա՜վ,
Դու նորից հեռվից ինձ այցի եկար,
Լցվեցի նորից, էլ մութ չմնաց,
Մի քնքու՜շ երազ ինձ շոյեց նորից…
Արտասվում եմ ես քո ձայնի հևքից,
Աղոթում Աստծուն, որ քեզ ինձ տվեց,
Աշխարհիկ ոչինչ չեմ ուզում վեհից,
Մենակ քեզ թողնի իմ հավերժ սիրուց…
Ծիծաղդ անսպառ սփռում ես ամենուր,
Կրակն աչքերիդ թո՛ղ մնա լոկ ինձ,
Չե՛մ տալու ես քո կրակն աշխարհին,
Այրվեմ այնտեղ ես, այրվեմ միայն ես…

Թողնել մեկնաբանություն