Էլի օրը իր հունով կգա

Էլի օրը իր հունով կգա,
Ի՞նչ իմանա, որ սիրտս չկա,
Էլի արևը աշխարհին կգա,
Քո հեռանալը նա ի՞նչ իմանա…
Աստղերով էլի երկինքը լցվեց,
Լուսինը մի քիչ ուշացած կգա,
Դու գնացիր, վարագույրն իջավ,
Հակակշիռ քեզ աշխարհում չկա…
Հազարների մեջ ուզածս չկա՜,
Արցունքս ընկավ, աչքս չորացավ,
Աստղերից մեկը երկիր սլացավ,
Այրվեց ճամփին, ու հե՛տքն էլ չկա…

Թողնել մեկնաբանություն