Երանի ձեզ, ամպե՛ր, որ ճախրել գիտեք

Երանի ձեզ, ամպե՛ր, որ ճախրել գիտեք
Առանց սահմաններ՝ երկնքի ծոցում,
Ձեզանից վերև մի՛շտ վտիտ ու հեզ
Լուսինն է …նաև՝ արև ու աստղեր…
Երանի ձեզ, ամպե՛ր՝արտասվել գիտեք,
Ձեր լացով սար ու հովիտ եք ջրում,
Նույնիսկ ծովն է ձեզ հավերժ կարոտում,
Առանց ձեր լացի կյանք չկա, ամպե՛ր…
Անթի՜վ թռչունների երազ եք,ամպե՛ր,
Ձգտում են նրանք հասնել ձեր կրծքին,
Ուզում են զգալ համը համբույրի
Ձեր շրթունքներից՝ անհաս սիրո պես…

Թողնել մեկնաբանություն