Երանի՜ երեխա լինեի, կորչեի,

Երանի՜ երեխա լինեի, կորչեի,

Հրեշտակները ինձ գտնեին,

Հարցնեին՝ որտեղից եմ ընկել.

Հասցե չգիտեմ ու գոռայի՜…

 

Անուն-ազգանուն հարցնեին՝

Պապիս ու տատիս միայն հիշեի,

Հեռու անցյալից պատմելով՝

Մի օր նրանց ժպտայի…

 

Ասեին՝ նկարիր թղթի վրա

Դեմքերը նրանց ժպիտով,

Թղթից պատրաստիր սավառնակ,

Որ ճախրի խորքը անցյալի…

 

Երանի՜ անցյալում ես կորչեի,

Տատիկիս տաք գրկում մնայի.

Թե տարիք ինձանից հարցնեին,

Մատներիցս երեքը պարզեի…

Թողնել մեկնաբանություն