Երանի նրանց, ում համար շոգ է

Երանի նրանց, ում համար շոգ է,
Բայց երանելին գուցե հենց ցու՞րտն է,
Մրսում է հոգիս, մրսում է անվերջ,
Նույնիսկ՝ ամառվա ահավոր տապին…
Սրտի փոխարեն մի շարժիչ դրվեր,
Մարտկոց ունենա, թող ջերմով սնվի,
Այնտեղ է հավերժ իր բույնը հյուսել
Դարերի խորքի ցուրտը ամեհի…
Ուզում եմ սնվել աստղերի բույլով,
Նրանք ինձ բերեն միայն ջերմություն,
Ավա՜ղ, այս սրտով չեմ զգում ես այն,
Կարոտի ցավից մրսու՜մ եմ, մրսու՜մ…

Թողնել մեկնաբանություն