Երազն էլ կյանք է,կյանքից մի մասնիկ

Երազն էլ կյանք է,կյանքից մի մասնիկ,
Երբեմն ավելի է, քան կյանքը ինքնին,
Օրենքից կյանքի երազում չկա.
Աչքերդ փակես` նորից հետ կգա….
Աշխա՜րհն էլ կարծես երազ է միայն…
Երբ արթնանում ես ,շատ ուշ է արդեն.
Ինչքան էլ փորձես աչքերիդ փակել,
Հենց նոր անցածը անցյալ է արդեն…

Թողնել մեկնաբանություն