Երբ շիրմաքարիս վարդերը բացվեն

Երբ շիրմաքարիս վարդերը բացվեն,
Ի՛մ սեր, դու ես նրանցից մեկը,
Իսկ մնացածը այն հազարներն են,
Որոնք անցել են իմ խաչմերուկով:
Եթե ցող իջնի երկնքից քնքուշ,
Քո անցած աստղի արցունքը կլինի,
Ծովից բաժանվել, լուծվել է օդին,
Հետո նոր հասել քո նուրբ թերթերին …
Ու բազում անգամ կբացվես նորեն,
Քո վառ թերթերի բույրը կլցվի,
Կլուծվես երբեմնի իմ շնչած օդին,
Շուրջը շիրիմիս գարուն կբացվի …

Թողնել մեկնաբանություն