Երբե՛ք չհանգչես

Երբե՛ք չհանգչես,
Աշխարհի՛ արև,
Հավիտյան ապրիր
Աշխարհի գրկում,
Չար լեզուները
Քամի են, կանցնեն,
Ասում են՝ իբրև
Դու էլ ես հանգչում:
Կյանքից բարին տես,
Աշխարհի՛ արև,
Քո աստղ աչքերով
Լույս տուր ամենքին,
Շտապիր այնտեղ,
Որտեղ չեն ժպտում,
Ժպիտ բաժանիր
Հավերժի ծովում…

Թողնել մեկնաբանություն