Երբեք նման զգացմունք ես չեմ ունեցել

Երբեք նման զգացմունք ես չեմ ունեցել,
Նույնիսկ պատրաստ եմ ահավոր քայլի,
Որը անցյալում սարսափ էր թվում…
Դու հասկանու՞մ ես, ես նոր հասկացա,
Որ սերը սա է,կիրքը ընդունակ չէ
Ինձ իջեցնել նման արարքի:
Ես ընդունակ եմ քո մեջ թափանցել
Ու խեղդվել այնտեղ,
Խենթացել եմ, կրակ եմ դարձել,
Ե՞րբ ես այն դու, հանգցնելու վերջապես:
Ո՞ւմ համար եմ ես գրում ամենն այս,
Եթե փակ է քո սիրտը իմ դիմաց,
Կամ ու՞մ տամ՝ կարդան,
Երբ քեզ համար է արարումը այս:
Դու իմ անմեղն ես և մեղավորը՝
Թաղված կրքի մեղքերի մեջ,
Դու իմ պիղծն ես, նաև՝ իմ սուրբը,
Փոսն ես անտակ ու բարձունքը:
Անհա՜ս փերի, Աստվածուհի,
Տանելու եմ, խոսքս հիշիր…
Ձայն չե՞ս հանում, դե սպասիր,
Ուժով կառնեմ, քեզ չեմ լսի,
Կանեմ այն, ինչ ե´ս եմ ուզում,
Հետո դանդաղ քեզ կսիրեմ,
Եղունգներով հոգիդ բացեմ,
Լացե՜մ,
Ճչա՜մ
Ու մեղմ երգե՜մ…
Չե՞ս հավատում, դե կտեսնես…
Վերցնելու եմ, ինչ որ ուզեմ…

  1. Tamara says:

    Անսպառ Սեր, որի առջև նսեմանում է կրքի ուժը․․․

Թողնել մեկնաբանություն