Երգս անզարդ է, հարդարում չունի

Երգս անզարդ է, հարդարում չունի,
Չի դառնա երբեք, արգելք դեպի վեր,
Անաղմուկ ու հեզ, մրմունջ է ցավի,
Աղոթք է երգս, հասարակ ինձ պես…
Թէ գոռոզության աղմուկով լցվի,
ճայթ ու շառաչով շուրջը խլացնի,
Ինչպե՞ս կլսեմ ձայնը անհունիդ ,
Լռության բարքից կունենա՞մ բաժին։
Երգս, պարզապես , ծով է խաղաղված,
Թեկուզ, ահավոր վիհ է ցավերի ,
Իմ բազում հոգս ու դարդով պարուրված,
Տրված է դատին անաղմուկ՝ վեհի …

Թողնել մեկնաբանություն