Երկար սպասումից հոգնել եմ արդեն

Երկար սպասումից հոգնել եմ արդեն,
Դու չեկար, կամ էլ՝ չուզեցիր, իմ սեր,
Շղարշով ծածկել ամոթ ու պատիվ,
Ինքս եմ գալիս՝ կարոտս առնեմ …
Մի՜ տխրիր այսօր , շատ եմ խնդրում քեզ,
Ընդունիր այնպես, ինչպես որ ես կամ,
Սիրում եմ ես քեզ, գիրկդ բաց, որ գամ,
Գլուխս դնեմ ու անէանամ …
Թե շոյես դեմքս ափերով քո տաք,
Դեմքիս, աչքերիս շուրթերով հպվես,
Նորից կյանք կառնեմ, կճախրեմ անհաս,
Որ տիեզերքից աստղեր բերեմ քեզ …

Թողնել մեկնաբանություն