Ես չեմ տառապում, ապրում եմ էլի

Ես չեմ տառապում, ապրում եմ էլի,
Թե ծնվեմ նորից, նույնը կընտրեմ:
Ծովում այս կյանքի ունեմ ամեն ինչ ,
Ճամպրուկիս մեջ էլ՝ սերերն աշխարհի:
Ես չեմ բողոքում իմ անհաս սիրուց,
Ճամփեքին թողած իմ նիստ ու կացից,
Ինչքան էլ լինի թվացյալ թերի,
Սիրո ալիքը գալիս է էլի:
Ես էլ եմ անցնում բոլորի նման,
Լոկ շիրմաքարի լինեմ արժանի,
Իսկ վրան լինի ի՛մ բյուր տողերից
Միայն այս մեկը ՝«շա՜տ ես ցանկալի»:

Թողնել մեկնաբանություն