Ես ինձ կտամ աշխարհին

Ես ինձ կտամ աշխարհին,
Թող քեզ ոչի՜նչ չհասնի,
Փակվի՛ր քո մեջ, շղթայվի՛ր,
Հեռվից տես ինձ, զմայլվի՛ր:
Չե՛մ խնայի ես էլ ինձ,
Չե՛մ պահպանի քեզ համար,
Կտամ սերս ուրիշին,
Թեկուզ՝ հանգած ու սառած:
Մտքերս՝ քեզ հետ, իսկ ես՝ ուրիշի,
Վրեժ կդառնամ ես քեզ իմ սիրով,
Դու կերազես այնժամ իմ մասին,
Իսկ ես կլինեմ գրկում ուրիշի:
Շուրջդ ծաղիկներ կլցվեն անթիվ,
Բայց իմ բույրը դու երբեք չես գտնի,
Կջնջեմ ինձ հետ ամեն–ամեն ինչ,
Որ քեզ ինձանից չմնա ոչինչ:
Թե ցավը սիրտս ծովի վերածի,
Սիրտս էլ հոգիս մաս-մաս բաժանի,
Իմ սերը ես քեզ այլևս չեմ տա,
Քար սրտիդ սերս էլ օգուտ չի տա:
Դու քար ես ծնվել, քար էլ մնացիր,
Այդ ե՛ս մանրացա քեզ հետ շփվելիս,
Ինչքա՜ն էլ փորձես, քեզ հոգի չեմ տա,
Դու արժանի չես, շա՜տ ուշ հասկացա…

Թողնել մեկնաբանություն