Ես մի մոլոր,խեղճ մուրացկան

Ես մի մոլոր,խեղճ մուրացկան,
Կառքով ոսկյա,արքա տեսա,
Բայց զարմացա,երբ նա իջավ,
Բաց ափերով ինձ մոտեցավ:
Դեմքին այնքան ժպիտ ուներ,
Որ մութ հոգիս լցրեց լույսով,
Ասաց.-որդի’ս սոված եմ ես,
Քո տոպրակից հաց եմ ուզում:
Ձեռքերս նենգ,սովոր հայցի,
Տոպրակիս նեղ անցքով անցան,
Ցորենիցս մի թաք հատիկ,
Ջանք թափելով անջատեցի;
Արքան ժպտաց,լուռ խոնարհվեց,
Ցորենս իր ափով շոյեց:
Արտասվելով նայեց դեմքիս,
Ու աչքերիս լույս պարգևեց:
Հետո նստեց կառքը`ոսկյա,
Նժույգներով հուր-հրածին,
Թռավ,գնաց,անհայտացավ ,
Ինձ թողելով մի խոր թախիծ:
Երբ հիշեցի տոպրակը իմ,
Աչքս նորից ցորեն հաշվեց,
Եվ ի զարմանք`մուրացկանիս,
Այնտեղ տեսա ցորեն`ոսկյա
Մեկ հատիկ էր շողում միայն,
Աղքատ հոգուս աչքի դիմաց:
Ու ողբացի,որ չունեցա,
Տիրոջ կամքից մի բուռ ոսկի…

Թողնել մեկնաբանություն