Ես, նույնպես , հրավիրված եմ տօնին աշխարհի

Ես, նույնպես , հրավիրված եմ տօնին աշխարհի,
Բոլորս ենք հրավիրված ,առանց մեր կամքի,
Տեսնում ենք, լսում, շքեղություն ու երգ,
Օրհնված էնք նաև ,որ հասնենք վերջի…
Աչքերս տեսան, ականջներս լսեցին,
Իմ մասնաբաժինը,այս տօնին, խաղաց իմ քնարը,
Ես, ինչ կարող եմ, այն միայն արեցի
Այժմ էլ հարցնում եմ, իրավունքով՝ վերջին ձայնի,
Թե ,արդյոք ,եկավ ի վերջո, ժամանակը,
Որ ես կարող եմ մուտք գործել և տեսնել քո երեսը:
Հարցնեմ՝ իմ դերը ես ո՞նց խաղացի,
Բերելով, վերջապես, երկրպագությունս քեզ…

Թողնել մեկնաբանություն