Ես ողջ գիշեր չեմ քնել

Ես ողջ գիշեր չեմ քնել,
Մտածել եմ մեր մասին,
Թե ո՞վ մեզնից սխալվեց,
Ո՞վ ընտրեց ծուռ ուղին:
Հարթ էր ուղին մեր ընտրած,
Թեկուզ եղել են խութեր,
Բայց մենք գնում ենք առաջ`
Լուռ կրելով խաչը մեր …
Ի՞նչ կատարվեց …Մի՞թե քեզ
Չհասկացա այս անգամ,
Ու դրանից նեղացած՝
Դուռ փակեցիր իմ առաջ:
Ինչպե՞ս անեմ, ու՞ր գնամ,
Մոլորվել եմ, շվարել …
Ես քեզ միշտ եմ հասկացել ,
Բայց այս անգամ չստացվեց …
Ես չեմ ուզում մտածել,
Թե պատճառ ես դու փնտրում,
Ախր բառդ հիշելով՝
Անհնար եմ համարում:
Մի՞թե երբեք չես ների
Իմ հանցանքը այդ չնչին,
Ընդունում եմ, որ մի պահ
Ծուռ եմ դրել ոտքը իմ …
Ի՞նչ պատահեց, ո՞նց եղավ,
Տանդ դուռը փակեցիր …
Թույլ չտվիր՝ նույնիսկ բառ
Արտասանեմ իմ բերնից:
Ամբողջ գիշեր չեմ քնի,
Լուռ կնստեմ պատիդ տակ,
Առավոտյան լույսի հետ
Ես կթակեմ դուռդ փակ …

Թողնել մեկնաբանություն