Ես քեզ սիրում եմ

«Ես քեզ սիրում եմ»:
Չէ, Բայց մի՛ նայիր …
Ես այն բարձրաձայն երբեք չեմ ասի,
Ես մտքում կասեմ,
Երբ մենակ լինեմ:
Գիշերով , անքուն, բարձը գրկելով,
Կասեմ մրմունջով, կասեմ կարոտով:
Աչքերս թող թաց միայն այն տեսնեն …
«Ես քեզ սիրում եմ»:
Չէ, մի՛ սպասիր …
Դու այն ինձանից երբեք չես լսի …
Կասեմ ես այնժամ,
Երբ սիրտս հանկարծ որոշի կանգնել :
Երբ օդ չլինի, շունչս կտրվի,
Ես կասեմ այնժամ, որ նորից ապրեմ,
Որ երազներում միայն քեզ տեսնեմ …
Չէ, ա՜խ, մի՛ նայիր ու մի´ սպասիր…
Անցե՜լ է արդեն…
Պահը էլ չի գա… շա՜տ եմ ուշացել…

Թողնել մեկնաբանություն