Գալի´ք, ասա´, Ի՞նչ ես բերում,

-Գալի´ք, ասա´,
Ի՞նչ ես բերում,
Ի՞նչ է սպասվում
Մեզ անցյալից
Հեռու տանող
Քո ճամփեքին…

Մեր հոգի՞ն է
Հարստանում,
Որ նրանցով
Տիեզերքի
Ճախարակը
Անվերջ բանի…

Թե՞ անհագուրդ
Ինչ- որ ագահ,
Հավաքում է
Ինչ- որ դավի
Իրագործման
Անհրաժեշտ
Կշիռ, քանակ՝
Որպես բանակ…

Կամ էլ մեզնից
Սնունդ քաղում՝
Այն վերևում
Ճոխ սեղանը
Աստվածների
Մեր արյունով
Գոհացնելու…
Ինչպես մարդը
Տոն օրերին,
Զարդարում է
Իր սեղանը
Բազում տեսակ
Ստորադաս
Եղբայրների
Մսով, արյունով,
Ագահությամբ,
Անխիղճ դավով…

Ու խորքերը
Քո ճամփեքի,
Անթիվ թվով
Մարդկանց համար՝
Ամեն մեկին
Ուրույն ուղի,
Որ և հատվում
Եվ բաժանվում,
Բայց թե երբեք
Չեն խճճվում…

Ո՞վ է վարում
Խաղը բեմի,
Ինչի՞ համար,
Ի՞նչ արդյունքի.
Հանդիսատես
Բեմը ունի՞…

Եվ վերջապես
Գո՞ւցե ասես՝
Եթե անցնեմ
Ճանապարհից
Այս աշխարհի,
Ու՞մ սեղանի
Ախորժակի
Զոհ կլինեմ,
Որ նախապես
Ես հարցնեմ՝
Ինչի համար,
Ու երբ է նա
Ինձ ընտրել.
Բացասակա՞ն,
Թե՞ դրական
Վարքիս համար…

Թողնել մեկնաբանություն