Գալիս են ու գալիս ամպերը հսկա

Գալիս են ու գալիս ամպերը հսկա,
Ուզում են ծածկել երկինքս կապույտ,
Մութ, սև են նրանք ու ո՛չ միշտ՝ սպիտակ,
Գալիս են՝ ծածկեն արևս չքնաղ…
Երկրային եմ ես, մտքերս են անհաս,
Ձեռքերս անզոր, կարճ են ու տկար,
Ուզում եմ հասնել ամպերին անխիղճ,
Խառնել ու մաքրել նրանց սև հոգին …
Հեգնանքով խղճում, նեղ անցքեր բացում,
Ցանկացող հոգիս աննշան սնում,
Բայց այնքա՜ն չնչին լույսից արևիս,
Որ ծարավս լոկ չսպանի հոգիս …
Ապրում եմ այսպես՝ աչքս երկնքում,
Երազ է դարձել ցանկությունը իմ,
Այն էլ են ուզում խլել ինձանից,
Մութ ամպերը սև՝ շանթով մահաբեր …

Թողնել մեկնաբանություն