Գամե՛ք ծով հոգիս աշխարհին

Գամե՛ք ծով հոգիս աշխարհին,
Սա էլ տուն է՝ Աստծո ձեռքին,
Ծարավ եմ ես ու անհագուրդ,
Ծովն իմ սիրո չի սպառվում…
Սերն է իմ մեջ երգում անձայն,
Որ աղոթքի նման սուրբ է՝
Վերափոխված իմ էությամբ,
Պատարագի նման նուրբ է…
Թողե՛ք մնամ, որ աշխարհին
Բաժանեմ ես սիրուս ծովը,
Թե որ գնա՜մ, ինչպե՞ս սիրեմ,
Հսկա ծովս ինչպե՞ս շաղ տամ…

Թողնել մեկնաբանություն