Գարուն է, զարթո՜նք

Գարուն է, զարթո՜նք,
Խենթ է ամիսը,
Ժպի՜տ ամենուր
Ու նաև՝ ցնորք…
Գինո՜վ է քամին,
Ձեռքերն են անթի՜վ,
Փորձում է շուրջը
Գրկել ամենքին…
Կին է գարունը,
Կյանքով է լցված,
Կարող է ժպտալ
Ու քիչ հետո՝ լալ,
Գոռալ՝ հանց ամպրոպ,
Հետո մոռանա՜լ …

Թողնել մեկնաբանություն