Գարունը հպվեց իմ պատուհանին

Գարունը հպվեց իմ պատուհանին,
Սրտումս ձմռան սառույցը հալվեց,
Տեսնես ջերմացա՞վ սիրտը իմ յարի՝
Անուշ համբույրից զվարթ աչքերի:
Ձյունը տաքացավ, գոլորշի դարձավ,
Մեղուն փեթակի տարածքը լքեց,
Ցուրտը ու՞մ շունն է, որ դուրս գա բնից,
Երբ որ հազար սիրտ նոր հրով լցվեց:
Պատուհանդ բա՛ց, թևերդ` նույնպես,
Տեսնեմ երեսդ՝ արևով լցված,
Գործս վերջացնեմ, վազեմ դեպի քեզ,
Խենթի պես նետվեմ գիրկդ հրակեզ :

Թողնել մեկնաբանություն