Գիշերը անցավ, երազս՝ նույնպես

Գիշերը անցավ, երազս՝ նույնպես:
Նման էր վսեմ մի ապրած կյանքի …
Փարվում էիր ինձ, ես էլ՝ լուծվում քեզ,
Թիթեռի կես կյանք՝ մի գիշեր էր մեզ:
Չեմ փոխի նույնիսկ մի ամբողջ կյանքով
Այս իմ երազը, որ տրվեց վեհից,
Կարծես փոխվել էին տեղերով միմյանց
Կյանքն ու երազը այս փո՜ւչ աշխարհի …
…Արևի ծագած շողը հասավ ինձ,
Աչքերս բացել, քեզ եմ ես փնտրում,
Միտքս է մնացել երազիս բեմում,
Չեմ կարող լքել դերս…. երազում :

Թողնել մեկնաբանություն