Գիտնականներ, ինչե՞ր չեն ասում

Գիտնականներ, ինչե՞ր չեն ասում,
Հայտնաբերում են, հետո՝ համոզում:
Իրոք, տիեզերքում այս անծայրածիր,
Սև խոռոչներ են, ցրված, ցան ու՝ ցիր:
Անկուշտ են նրանք, չար մտքի նման,
Անխիղճ լափում են ամեն-ամեն բան:
Նույնիսկ, աստղերը, փրկություն չունեն,
Թե որ սխալմամբ նրանց մոտ կանգնեն:
Դաժան այս խաղին, չկա՝ հագեցում,
Անգութ ճանկերով, որսում են, տանում:
Աստղեր, լուսին, արև տիեզերքի,
Միթե՞ ձեր վերջը այսպես պիտ լինի:
Մեր հոգում էլ կան, շա՜տ մութ՝ խոռոչներ
Բարի ու չարի, ցավով,միշտ՝ անմեռ:
Ես վախենում եմ թե հոգիս բարի,
Այդ չար խոռոչին բաժին կլինի:
Աշխարհի վերջին, երբ Հիսուսը գա,
Մեր ապրած կյանքի վարձը պիտի տա:
Նենգ ու չար մարդիկ , շուտ դարձի եկեք,
Թե ուզում եք դուք ,մեծ դատում ներվեք:
Չար հոգին մի օր դժողք կգնա,
Մութ խոռոչներն են՝ կայանը նրա:

Թողնել մեկնաբանություն