Գլուխս դնեմ չքնաղ ծնկներիդ

Գլուխս դնեմ չքնաղ ծնկներիդ
Ու անէանա՜մ, վերանամ երկրից,
Աչքերս փակեմ, զգամ դրախտը,
Հարբեմ քո բույրով ու անուշ քնեմ …

Քնքուշ մատներդ ձյուն մազերը իմ
Այնքան ջերմ շոյեն, որ ես մոլորվեմ,
Եվ սանրեն նրանց  քնքշագին  սիրով,
Լցվի էությունս քո նուրբ մատներով …

Թող հավերժ տևի պահն աստվածային,
Թող ես վեհանամ բույրով քո գրկի,
Աչքերդ փնտրեմ արցունքիս միջից,
Մոռանամ խղճուկ  հոգսերս  աշխարհիկ…

Թողնել մեկնաբանություն