Գրի՛չ , ինչո՞ւ ես հոգիս քրքրում

Գրի՛չ , ինչո՞ւ ես հոգիս քրքրում,
Ի՞նչ է ,չե՞ս տեսնում, որ խռով եմ ես,
Գուցե դա՞վ ունես ինձանից թաքուն,
Գրում ես, գրում, որ ինձ դատարկես …
Վհատված հոգուս դարձել ես ընկեր,
Մելանով կիսել թե՛ վիշտ, թե՛ հույզեր,
Գրի՛չ, դու դարձար ինձ հավատարիմ,
Ո՞վ չի ուզենա քեզ պես մտերիմ …
Թեև անլեզու առարկա ես դու,
Թուղթ ու մելանով ասուն ես դառնում,
Երբ ինքս անգամ ինձ չեմ հասկանում,
Իմ լցված հոգին դու՛ ես դատարկում …
Հոգնել եմ արդեն, գրի՛չ բարեկամ,
Էլ մի՛ դատարկիր,թող լցվեմ ու լամ,
Գրի՛չ, ինչու՞ ես հոգիս քրքրում,
Թող ցավս մնա իմ խռով հոգում …

Թողնել մեկնաբանություն