Գումար օրերի տարիներ դարձած

Գումար օրերի տարիներ դարձած,
Վերջ ժամանակի չափվող ցավալի,
Նյութի միավոր մեղքի քանակի,
Մոտեցող սկիզբ ճշմարիտ չափի…
Չափման միավոր՝ պահի ընկալում
Մի պահ, թե մի կյանք ի՞նչ տարբերություն…
Փնջեր օրերի՝ դիզված տարիներ…
Ածխացած կյանքեր անհուշ անցյալի.
Կորած ջերմություն, խենթություն անցած,
Ճախրող վեհություն, անցած տաք երազ,
Գագաթդ ձյունոտ, ցուրտ ու ցավալի.
Բարձունքիդ չափին համարժեք չափի…
Ինչքան անհաս է, նույնքան՝ ցանկալի…

Թողնել մեկնաբանություն