Հա՛, Դու՛, հե՛նց դու՝

– Հա՛,
Դու՛, հե՛նց դու՝
Իմ սրտի մեջ …
Ու գիտե՞ս դա ինչի՞ է նման,
Չգիտես …
Դու իմ մեջ ես արարում,
Խե՜նթ…
Իմ ներսում …
Դու իմ մեջ ես ստեղծում,
Ծնունդ տալիս,
Սերմ ցանում ու հավաքում:
Ի´մ մեջ…
Ի՛մ ներսում …
Հոգուս մեջ …
Սրտիիիի՜ս …
Հասկանու՞մ ես …
Իմ ու քո արյունը խառնվում է, ստեղծում,
Դրանք մեր ստեղծագործություններն են,
Մե՛ր …
Մեր երկուսի՛,
Ինչպես զավակ,
Որ ի զորու չենք ունենալու …
Հասկանու՞մ ես …
Խե՜նթ…
Այն սրբություն է,
Արարման վայր՝
Ծնարան…
Իսկ դու անուններ ես բերում …
Էէէէէէէ՜հ…
Խենթ ես, իմ խե՜նթ…
Էէէէէէէ՜հ …

Թողնել մեկնաբանություն