Հաջորդող գիշեր՝ նախորդից ծնված

Հաջորդող գիշեր՝ նախորդից ծնված,
Երկաթյա դռներ, փականներ ծեծված,
Գիշերը մութ է, սիրտս փոթորկված ,
Ավարտվեց, գնաց օրս շռայված,
Թէ դուռս բացեմ անցորդի դիմաց,
Խաղաղ հովերի զովին կարոտած,
Փոթորկին՝ մռայլ, ավարը հանձնեմ,
Կեղծիքով բերած ,չարիքը խեղված,
Որտեղ է գահը լուսավոր վեհի,
Թագկիրի այցով , պարզունակ լույսի,
Դուռս կբացվի առանց իմ կամքի,
Լույսի՛ թագավոր ,ինձ միշտ այցելի …

Թողնել մեկնաբանություն