Հարյուր թվից մի զույգ պակաս

Հարյուր թվից մի զույգ պակաս
Օրեր անցան Զատկի տոնից,
Ջուր եմ բերել սառն աղբյուրից՝
Որ քեզ ջրեմ գաղտագողի …
Վիճակ հանեմ՝ սիրով լցված,
Վարդավառ է՝ ծաղկով լեցուն,
Զարդարանք են դարձել նույնիսկ
Վարդերս վառ՝ ծաղիկ կովին …
Ծառից այսօր խնձոր քաղեմ,
Կարմիր թուշ է՝ սիրով լցված,
Կծեմ, հետո քեզ տամ պտղից,
Գուցե այնժամ քեզ հարս ուզեմ …
Մետաքս շորդ վարդի նման
Անտակ դույլով այնպես ջրեմ,
Որ մարմինդ տեսնեմ զուլալ ,
Սիրո գովքս հետո ցողեմ …
Աստվածուհի՜ դառնաս դու ինձ ,
Տունս լցնես յոթ զավակով,
Պաղ աղբյուրը հավերժ հոսի
Առատության վառ խորհրդով …

Թողնել մեկնաբանություն