Հավատքիս ուժը խթանն է հոգուս

Հավատքիս ուժը խթանն է հոգուս
Ու բարեկամիս միայն վստահած.
Սայթաքել կերպով իմ մարդաբնույթ
Նրա փեշերն եմ գրկում պապակած:

Լցվում եմ անվերջ,ամբարվում բարով,
Տիրոջ բարեշուք լույսով պարուրվում,
Զուլալ արցունքիս վկա կանչելով`
Խորամանկ չարին երբեք չեմ տրվում:

Մարմինս` հնոց` դարերի խորքից,
Նեցուկ անսպառ ամբար մտքերիս,
Եսիս միակ տեր աչալուրջ շնչից,
Անսասան ամրոց տիրոջ խորհրդից:

Ծեծում եմ դռներ իմ անցվոր ճամփի,
Իմ դուռն էլ բաց է ճամփորդի դիմաց,
Չեմ լացում երբեք առօրյա հոգսից,
Գանձարան ունեմ` բաց է, անպահակ:

Օրս է առաջնորդ հոգսերիս միակ,
Գալիքը ինքն է ինձ բերում բարիք,
Չունեմ սպասում, տալիք-առնելիք,
Տիրոջ տրվածից գոհ եմ, երջանիկ:

Չափումս զուրկ չէ արժեք կրելուց,
Ուժ տուր չհոգնեմ կամքդ կրելուց.
Բարի սերմերով հոգիս եմ լցնում,
Ու հավատքիս սուրբ վեմերն ամրացնում:

Թողնել մեկնաբանություն