Հազար նազանքով երկինք էք ճախրել

Հազար նազանքով երկինք էք ճախրել,
Ձգտելով հասնել անաղարտ լույսին,
Հեռու էր նա էլ, իմ սիրո նման,
Չհասավ նա ձեզ, դարմանս` ա՜խ-ն էր……
Բարձունքի ցրտից, փաթիլ եք դարձել,
Ամպերից ընկել , անթև մնացել,
Զրկվել ճախրանքի վեհ հատկանիշից,
Ծանրացել եք խոր ցավերի բեռից…
Ընկնում եք այսօր, ինչպես ես ընկա,
Մեկ-մեկու գրկում, ցավից ա~խ անում,
Աշխարհին կրկին ձմեռ է իջնում,
Անմեղ փաթիլները մեղքերս են ծածկում…

Թողնել մեկնաբանություն