Հիասքանչ էիր դու իմ մեջ, գիտե՞ս

Հիասքանչ էիր դու իմ մեջ, գիտե՞ս,
Դարձել ես այսօր… հիասթափություն,
Դատարկվում է հոգիս ամեն օր անվերջ՝
Տանելով իր հետ վառ հիշողություն:
Իմ կյանքում, ավա՜ղ, շատ օրեր իզուր
Թվացյալ կերպարդ աստվածացրի,
Չդիմացավ այն սիրուս փորձության,
Դատարկ է սափորս, այն էլ չի լցվի:
Քո քարից խոցվել եմ անցքերով բազում,
Դարձել եմ անզոր, գինին է թափվում,
Թափուր եմ դարձել ու առանց արբունք,
Հասունացար իմ մեջ, հիասթափությու՛ն …

Թողնել մեկնաբանություն