Հիմա այստեղ ենք ես ու դու, այս նույն վայրում

Հիմա այստեղ ենք ես ու դու, այս նույն վայրում,
Երբ թրթռացող մարմնիս հասար,
Ծով աչքերովդ ինձ շղթայեցի՛ր,
Ինձ համրացրի՜ր շուրթերով քո տաք:
Այդքան ամուր ու ցանկալի ծոցում
Երբե՛ք չէր եղել մարմինս արբած,
Երկինք ու երկիր ասես զարմացած՝
Մեզնից սեր էին աղերսում վարար:
Աներևույթ կապից քո հզոր սիրո
Վաղու՜ց կորցրել եմ խաղաղությունս,
Ուրախությունն իմ ու տխրությունս
էլ սահման չունեն… Շա՜տ երանելի է,
Ցավալի՛, այրո՛ղ՝ ի՜մ լռությունը …

Թողնել մեկնաբանություն